Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նախ՝ հոգևոր

Նախ՝ հոգևոր
15.05.2025 | 00:00
Ինչ Ասեմ ձեզ:
Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք.
«Աստված նորոգում է կոտրված սրտերը»:
Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը:
Դուքերկուսդ էլ գտնվում եք մի շատ առանձնահատուկ վիճակում: Ես ձեզ մասնակից եմ դարձնում Իմ ծրագրերին ու գաղտնիքներին. ծանոթացնում եմ ձեզ Իմ մտադրություններին, երբ շատերը խարխափում են անորոշության մեջ:
Ջանացեք հասկանալ այս բառերի իմաստը.
«Նախ խնդրեք Աստծո Արքայությունը և Իր Արդարությունը, և այդ բոլոր բաները – նյութական բարիքները. Աստված ձեզ ավելիով կտա»:
ՈՒրեմն մի տառապեք նյութական կարիքների համար, այլ ձգտեք ձեռք բերել` Իմ Թագավորության գանձերը:
Մահկանացուներիդ գործելակերպն անչափ տարօրինակ է: Կարծում եք, որ նախ հարկավոր է հոգալ նյութական կարիքները, ապա նոր հասնել` հոգևոր գիտությանն ու նրա գանձերին:
Իմ Արքայության մեջ այդպես չէ:
Նախ հոգևորն է գալիս, հետո նոր նյութականը:
ՈՒրեմն նյութականն ունենալու համար` կրկնապատկեք հոգևորին հասնելու ձեր ջանքերը:
Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ